… Ստացվում է` ամեն ինչ, ամեն ոք շրջակայքում սուտ է.. Այո, այո, չէ որ գովազդն այնքան է ներմուծվել մերօրյա կենցաղ, որ մեկը մյուսի հետ մրցակցությունը բերել է ֆանտաստիկ պատկերների մեր առօրյայում.
Այսօր գովազդը դարձել է կյանքի շատ կարևոր մի մաս, առանց որի… չէ, առանց նրա արդեն անիմաստ է կյանքը, այդ պատճառով էլ չարժե այդ մասին խոսել:
Դու պատկերացնում ես մի փողոցում, որտեղ չկա ինչ-որ գովազդային նյութ? Չի կարող այդպես լինել…
գովազդն ամենուրեք է, փողոցում, աշխատավայրում, ինտերնետում, խանութում, հեռուստատեսությամբ, պատերին, գետնին և նույնիսկ երկնքում…
ըստ տրամաբանության, պետք է որ այսքանից հետո ամեն մի գովազդային նյութ մարդկանց վրա ազդեր որպես հակագովազդ… Սակայն գովազդն այնքան է զարգանում օրեցօր, որ մեր տրամաբանությունը չի հասցնում հակազդող որևէ ադրենալին արտադրի մեր ուղեղում: Այո, դրա համար էլ գովազդը կոչվում է գովազդ…
Ես, որպես գովազդի հետ սերտ առընչություն ունեցող անձ, ինքս եմ երբեմն ինձ բռնացնում այն մտքի վրա, որ գովազդն ու գովազդային աշխարհն արդեն հասել են ցնդաբանության բոլոր սահմանները… Ես այլևս չեմ ուզում գովազդել, ընդունել գովազդ.. ամեն օր գովազդ, գովազդ…
Դե, բայց ուրիշ ինչ անել? Ես չանեմ, դու կանես, և դրանից աշխարհին ոչ մի օգուտ չի լինի…
Այսօր նույնիսկ մտածեցի, որ կարելի է մի այսպիսի միտք մշակել` "Մեկ օր առանց գովազդի» տոնական ակցիան, որը հարկավոր կլինի նշել ամբողջ աշխարհում… Դուք պատկերացնում եք մեկ օր, երբ հեռուստացույցը գովազդ ցույց չի տալիս, ինտերնետային գովազդային տրանսլյացիաները հանված են, հանգիստ YouTube-ում ինչ-որ վիդեոհոլովակ ես դիտում, ֆեյսբուքում ամեն զիբիլ չեն հրամցնում, օդնօկլասնիկում չեն զզվեցնում հազարագույն բաններները, Zaycev.net-ում նաև երաժշտություն ես կարողանում ներբեռնել և ոչ դիտել գովազդային էրոտիկա, փողոցում փակված են բոլոր բաններները… իրական կյանք… առանց գովազդի!
Չէ… չի լինի: Համաշխարհային աուդիտորներն ու վերլուծաբանները կհաշվարկեն ու կգան այն եզրակացությանը, որ մեկ օրվա մեջ աշխարհը կզրկվի մի քանի միլիարդ դոլարից, իսկ այդպես չի կարելի… ավելի լավ է թող մարդիկ էդ մի օրն էլ դիմանան գովազդային դեպրեսիային, հետո լավ կլինի…
Շուտով մեր գիտակցության մեջ էլ կսկսեն գովազդ հեռարձակել` կոնտեքստ գովազդ :) այո, այդ պահին ինչի մասին մտածում կամ խոսում ես, ուղեղիդ մեջ գալիս է Google-ի հատուկ տեխնոլոգիայով մշակված HumanAds գովազդային համակարգի կոնտեքստ վիրտուալ էկրանը և դու միաժամանակ տեսնում կամ զգում ես ինչ-որ գովազդային նյութեր… կանեն, էդ ել կանեն… որ թողես Գուգլին, կամ էլ Մայքրոսոֆթին, էդ էլ կխցկեն մեր կենցաղ, կարտադրեն ինչ-որ հատուկ չիպեր ու կառաջարկեն մարդկանց. "ներդրեք ձեր ուղեղում և ստացեք հոնորարներ` զգալով գովազդային նյութերը»…
Այո, ես հոգնել եմ գովազդից, չնայած դա իմ աշխատանքի մի մասն է կազմում…
նայեք ձեր շուրջը, փնտրեք մի միջավայր, որտեղ չկա գովազդ և դուք կզգաք, թե ինչ հաճելի է այդ ամենը…

Стенки кухни диваны и др: 